Հարգելի բժիշկներ և բժշկական ոլորտի մասնագետներ, սիրով տեղեկացնում ենք, որ մարտի 2-ից 3-ը կկայանա Lumenis Stellar M22 սարքավորման կլինիկակական դասընթացը։
Դասընթացը կվարի Bellice ընկերության սերտիֆիկացված թրեյներ, բժիշկ, մաշկաբան-կոսմետոլոգ՝ Լիլիթ Հարությունյանը (Lumenis ընկերության լազերային սարքավորումների գծով որակավորված մասնագետ)։
Օր առաջին՝ տեսական մաս. ▸ Stellar IPL™-ը մեկ բազմակողմանի ապլիկատորի շնորհիվ թույլ է տալիս բուժել մաշկի 20 խնդիր, այդ թվում` ակնե, ռոզացեա, պիգմենտային բծեր, մաշկի երիտասարդացում և այլն։ ▸ Nd:YAG-ը անոթային ախտահարումների և ոտքերի մազանոթների ճշգրիտ բուժման համար նախատեսված մեթոդ է՝ մաշկի բոլոր տեսակների համար: ▸ ResurFX™-ը միակ ֆրակցիոն ոչ աբլատիվ տեխնոլոգիան է, որն ապահովում է մաշկի արդյունավետ հարթեցում և խնայում է ժամանակ: ▸ Nd:YAG Q-Switched մուգ դաջվածքների հեռացում, պիգմենտային բծերի բուժում և հեռացում:
Օր երկրորդ` պրակտիկ մաս. Հնարավորություն կունենաք մասնակցելու սարքավորման աշխատանքի պրակտիկ կիրառմանը։
Այսպիսով հանդիպում ենք մարտի 2-ին և 3-ին Գրանցվելու համար հետևեք հղմանը՝ http://bit.ly/3k1dQkt Մանրամասների համար՝ +374 91 46 22 38 Արագ պատասխան ստանալու համար, գրե'ք մեր էջին։
Наши партнеры
Bellice